ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սաուդյան Արաբիան ուղերձ է հղել Իրանի նախագահին

Սաուդյան Արաբիան ուղերձ է հղել Իրանի նախագահին
02.10.2019 | 12:01

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղերձ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը հանձնվել է երրորդ երկրի միջոցով՝ սեպտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Տեղեկատվությունը, որ Ռուհանին Սաուդյան Արաբիայից ուղերձ է ստացել մեկ այլ երկրի ներկայացուցչի միջոցով, հավաստի է»,-Ռաբիի խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն: Նրա խոսքով՝ «եթե Էր Ռիադը պատրաստ է փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ, Իրանը ողջունում է»: Նա չի ճշտել, թե կոնկրետ ինչ է բովանդակել ուղերձը, որ երկիրն է փոխանցել:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ